Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 14:03
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» ենթակառուցվածքները. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» ենթակառուցվածքները. ՌԴ ՊՆ

Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա մարտի 11-ին ինքնաթիռատիպ ուկրաինական անօդաչու է խոցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նախարարության տվյալներով՝ անօդաչուն ոչնչացվել է ժամը 15:58-ին՝ Գայ-Կոձոր բնակավայրում գտնվող կայանի ենթակառուցվածքների վրա։ Կառույցը գազի մատակարարում է ապահովում «Թուրքական հոսք» խողովակաշարով։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է նաև, որ մարտի 11-ի գիշերը ուկրաինական ուժերը ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուներով հարձակում են ձեռնարկել կայանի ենթակառուցվածքների վրա, որի նպատակը, ըստ նախարարության, եվրոպացի սպառողներին գազի մատակարարումը խափանելու փորձն էր։

Միևնույն ժամանակ, Կիևը փորձել է գրոհել Տուապսեի մոտ գտնվող «Երկնագույն հոսք» խողովակաշարի «Բերեգովայա» կոմպրեսորային կայանը։ Հարձակման համար 14 անօդաչու է օգտագործվել։ ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է, որ օբյեկտին վնաս չի հասցվել։