|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ուկրաինայի զինուժը գիշերը փորձել է գրոհել ՌԴ–ի Սամարայի մարզում գտնվող ձեռնարկությունները։ Այս մասին հայտնում է ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Այս գիշեր հակառակորդը ևս մեկ փորձ է կատարել մեր ձեռնարկությունների վրա հարձակվելու, այն անհաջող է անցել։ Նովոկույբիշևսկում 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Հրդեհներ և վնասներ չեն եղել, ամեն ինչ նորմալ ռեժիմում է»,- ասվում է մարզպետի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։