|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի տարածքի վրա, վիրավորվել են ամուսիններ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Թիրախավորվել է մարզի 8 շրջանների 39 բնակավայր, գրանցվել է 60 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և վնասազերծվել են: Հարձակման հետևանքով վնասվել է 14 մասնավոր տուն, ենթակառուցվածքային 1 օբյեկտ, 1 առևտրի օբյեկտ և 12 տրանսպորտային միջոց:
Պաշտոնյան հավելել է, որ 24 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի և Շեբեկինոյի շրջանները, դրանցից 18-ը խոցվել են։ ՀՕՊ ուժերը Ռովենկիի շրջանի օդում խոցել է 2 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: Գլադկովի տվյալներով՝ Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջանների վրա արձակվել է 9 զինամթերք, իրականացվել 11 անօդաչու թռչող սարքի գրոհ, 7 ԱԹՍ վնասազերծվել են, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների վրա արձակվել է 35 արկ, իրականացվել է 18 անօդաչու թռչող սարքի գրոհ, 1 ԱԹՍ վնասազերծվել է։