|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզի երկնքում 104 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել և ճնշվել, 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ հարված է հասցվել 50 բնակավայրի։ Գրանցվել են 14 զինամթերքի կիրառմամբ հարձակումներ և անօդաչուների 179 հարձակումներ, որոնցից 104-ը խոցվել կամ ճնշվել են ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով։
Վնասվել է երեք բազմաբնակարան շենք, 22 մասնավոր տուն, 2 ենթակառուցվածքային օբյեկտ, 3 առևտրային և 2 սոցիալական օբյեկտ, 3 ձեռնարկություն և 39 ավտոմեքենա։
Բելգորոդի մարզում մի քանի գյուղ է հարձակման ենթարկվել, 25 անօդաչուներից 19-ը չեզոքացվել են։ Նիկոլսկոյե գյուղում անօդաչուի ոչնչացման ժամանակ վիրավորվել է «Օրլան» ստորաբաժանման մարտիկներից մեկը, որն ամբուլատոր բուժում էր ստանում։ Տավրովո գյուղում անօդաչուի պայթյունից տղամարդ է տուժել։
Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջաններում 13 անօդաչուի հարձակում է եղել, 6-ը խոցվել են, մեկ մարդ վիրավորվել է։ Գրայվորոնի շրջանում գրանցվել է 6 կրակոց և 26 անօդաչուի հարձակում, որոնցից 9-ը ոչնչացվել են, մեկ տղամարդ ծանր վնասվածք է ստացել։
Բելգորոդի, ինչպես նաև Վալուկիի, Կորոչայի, Նովի Օսկոլի, Ստարո Օսկոլի, Չերնյանկայի և Յակովլևսկի շրջաններում ՀՕՊ ուժերը խոցել և ճնշել են 32 անօդաչու։ Շեբեկինոյի շրջանում գրանցվել է անօդաչուի 39 հարձակում, որոնցից 23-ը չեզոքացվել են, 5 մարդ է տուժել`երեք կին և երկու տղամարդ։