կարևոր
499 դիտում, 47 րոպե առաջ - 2026-11-12 20:01
Աշխարհ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կշարունակվեն

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կշարունակվեն

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ։

Նոյեմբերի 12-ին Պուտինը Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ է հանդիպել։

Ուիտքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։

«Ոչ ոք չէր հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները, բայց մենք վերսկսեցինք, և առաջընթաց արձանագրվեց։ Պայմանավորվել ենք նոր հանդիպման մասին»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ասել է Քուշները։