կարևոր
346 դիտում, 33 րոպե առաջ - 2026-11-12 20:45
Աշխարհ

Պուտինը հանձնարարել է բարձր մակարդակով կազմակերպել «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումները

Պուտինը հանձնարարել է բարձր մակարդակով կազմակերպել «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպորտի խորհրդի նիստում մի շարք հանձնարարականներ է տվել սպորտի զարգացման վերաբերյալ։

Նա ընդգծել է ազգային մարզաձևերի զարգացման և սպորտի նորարարական ուղղություններին աջակցելու կարևորությունը։

Պուտինը հանձնարարել է հաջորդ տարվանից «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումներն անցկացնել ամենաբարձր մակարդակով։

Նրա խոսքով՝ երեխաների անվճար մասնակցությամբ հիմնական մրցումների ցանկը պետք է պարբերաբար համալրվի։