կարևոր
343 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-30 21:13
Աշխարհ

ԱԹՍ-ների գրոհ Բելգորոդի մարզում․ 1 մարդ է մահացել

ԱԹՍ-ների գրոհ Բելգորոդի մարզում․ 1 մարդ է մահացել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ խաղաղ բնակիչ է մահացել, չորսը`վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվել են։ Վոլոկոնովկայի շրջանի Գրուշևկա-Պյատնիցկոյե ավտոճանապարհի հատվածում մեքենային FPV-դրոնով հասցված հարվածի հետևանքով կին է մահացել, մեքենայում գտնվող տղամարդը ստացել է տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, «Օռլան» ստորաբաժանման մարտիկները նրան տեղափոխել են Վոլոկոնովկայի հիվանդանոց», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Բեսսոնովկա գյուղում ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել մի տղամարդ, որին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, իսկ հետագա բուժման համար նախատեսում են տեղափոխել Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում ևս դրոնը հարձակվել է մեքենայի վրա։ Գլադկովի փոխանցմամբ՝ վիրավոր վարորդին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

«Բելյանկա գյուղում տրակտորի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ այլ բնակիչ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Վնասվել է տեխնիկան»,– հավելել է մարզպետը։