|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հինգ մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ուղևորատար ավտոբուսի վրա կատարված հարվածի հետևանքով, երկուշաբթի օրը հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
«Այս անմարդկային և վախկոտ հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել են հինգ անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ անչափահաս. չորս կին և մեկ պատանի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Max հարթակում գրել է Շուվաևը։
Նա հավելել է, որ վիրավորվել է 23 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ դեռահաս։