|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հուլիսի 24-ի առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի օբյեկտների վրա։
Հարվածների տակ են հայտնվել Wildberries ընկերության առնվազն երկու լոգիստիկ համալիրները՝ Շուշարիում և Նովոսարատովկայում («Ուտկինա Զավոդ»): Երկու վայրերում էլ հրդեհ է բռնկվել, իսկ աշխատակիցները հեռացվել են տարածքից։ Wildberries-ն պաշտոնապես հաստատել է երկու կենտրոնների աշխատանքի դադարեցումը։
Նախնական տվյալներով՝ «Ուտկինա Զավոդ» արդյունաբերական գոտում այրվում է նաև Ozon-ի պահեստը։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ ԱԹՍ-ները հարվածել են Մոսկովյան խճուղում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է Նովոսարատովկայում Wildberries-ի պահեստին հասցված հարվածը, որի հետևանքով տուժել է 3 մարդ։
Այլ օբյեկտներ․ Հարձակման է ենթարկվել նաև Սինյավինոյում գտնվող «Սևերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստային համալիրը, որտեղ փլուզվել է շինություններից մեկը (տուժածներ չկան)։
Հարձակման պատճառով «Պուլկովո» օդանավակայանում հապաղել է շուրջ 50 չվերթ, իսկ ևս 15 ինքնաթիռ ուղղորդվել է դեպի այլ օդանավակայաններ։