|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լենինգրադի մարզում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը հոկտեմբերի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բռնկվել է։
Ինչպես փոխանցում է «Коммерсантъ»-ը, աշխատակիցներին տարհանել են, տուժածներ չկան։
«Ընկերությունը ցուցափեղկից թաքցրել է պահեստում պահվող ապրանքները։ Ozon-ը կչեղարկի այն պատվերները, որոնք չի կարողանա առաքել այլ օբյեկտներից»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Պահեստը վաճառողներից մատակարարումներ չի ընդունում, այլ կատարում է այլ առաջադրանքներ։ Ընկերությունը մտադիր է վերակառուցել լոգիստիկան և ապրանքները վերաուղղել այլ օբյեկտներ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Լենինգրադի մարզը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։
1 մարդ զոհվել է, տուժել է 10-ը մարդ։
Հարձակում է իրականացվել VK-ի տվյալների կենտրոնի վրա։
Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա՝ Վսևոլոժսկում։ Բացի այդ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։
Լենինգրադի մարզպետ Դրոզդենկոն հայտնել է, որ շուրջ 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում վնասվել է նաև 12 բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։