|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո 27 մարդ դիմել է բժշկական օգնության համար, նրանցից 14-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Վորոնեժի մարզում ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացված 12 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի մասին:
«Բժշկական օգնության համար դիմել է 27 մարդ, որոնք տուժել են այսօրվա ահաբեկչական հարձակման հետևանքով։ Նրանցից 14 քաղաքացու հիվանդանոց տեղափոխելու կարիք է եղել (այդ թվում՝ 4 անչափահասի), մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով։ Վորոնեժում վիրավորվածներից երկուսը շարունակում են մնալ ծանր վիճակում»,-հայտնել է Գուսևը Telegram-ալիքում։
Պաշտոնյայի խոսքով՝ երեք ընտանիքի անհրաժեշտ է եղել տեղավորել ժամանակավոր տեղակայման վայրերում։ Նրանց բնակեցնելու են Վորոնեժի կենտրոնում գտնվող առողջարանում։ Մյուսները որոշել են մնալ հարազատների մոտ։
Վորոնեժի քաղաքապետ Սերգեյ Պետրինի տվյալներով՝ վնասվել է ավելի քան 100 բնակարան, յոթ տուն և մեկ տնտեսական շինություն։