կարևոր
514 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-17 18:52
Հասարակություն

Հրդեհ՝ Երևանում գործող ռեստորանում

Հրդեհ՝ Երևանում գործող ռեստորանում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։

Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը: