կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-17 16:44
Աշխարհ

Այնտեղ, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք լավ բան տեղի չի ունենում․ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք լավ բան տեղի չի ունենում․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք որևէ լավ բան տեղի չի ունենում։

«Այնտեղ, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել»,- ասել է Լավրովը՝ Արևելյան Ասիայի գագաթնաժողովի 21-րդ նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Որպես օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է ՆԱՏՕ-ի ներխուժումը Իրաք, նախկին Հարավսլավիա, ինչպես նաև Լիբիայում իրականացված «արկածախնդրությունը»։