|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` ԱԺ-ում ոչ մի կարեւոր բան էլ տեղի չի ունենում: «Այսպիսի անմակարդակ կրիմինալ ու ոչ պառլամենտական խորհրդարան երբեւէ չենք ունեցել»,- հայտարարեց նա:
Ի պատասխան` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը խնդրեց նման որակումներ չտալ: Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի հացադուլին` նա ասաց. «Ես մտածում եմ, որ դա բողոքի ակցիա է: Բայց դա անում են նրանք, ովքեր այլ ելք չունեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատ ունի, ԱԺ ամբիոն ունի»:
Նա օրինակ բերեց Դաշնակցության ծավալած ակտիվ գործունեությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում: Իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ, իր համոզմամբ, թեեւ ՀՅԴ-ն ակտիվ պայքարում է, սակայն նրա ոչ մի առաջարկություն չի ընդունվել: