|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հակառուսական «սև ցուցակում» է ներառել 30 լրագրողների, բլոգերների և քաղաքական վերլուծաբանների, ինչպես նաև մեկ ընկերության՝ պատճառաբանելով, որ նրանց տեղեկատվական գործունեությունը «ապակայունացնող է»։
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական 12 այլ ընկերությունների նկատմամբ․ դրանք նավթավերամշակման գործարաններ են, նավթամթերք արտադրող ձեռնարկություններ, բանկեր։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց մուտքը ԵՄ արգելվում է։ Պատժամիջոցները ենթադրում են նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցում, ինչպես նաև «սև ցուցակում» ընդգրկված անձանց կամ կազմակերպությունների հետ եվրոպական ընկերությունների համագործակցության արգելք։