|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները քաղաքացիական իրավունքի և ազատության ոլորտում, մասնավորապես՝ կարծիք հայտնելու ազատության հարցում և անարդարացիորեն կալանավորել են 12 լրագրողների և բլոգերների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը. հայտնում է ТАСС-ը:
Նա խոսել է նաև «Թալիշի ձայնը» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովի ձերբակալության մասին:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատել Մամեդովին, ինչպես նաև մյուս լրագրողներին և բլոգերներին, ովքեր բանտում են հայտնվել միայն այն բանի համար, որ օգտվել են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից»,- ասել է Հարֆը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին` դադարեցնել նմանատիպ հետապնդումները և այլ տեսակի ճնշումները անկախ ԶԼՄ-ների նկատմամբ և կատարել իրենց պարտականությունները կարծիք հայտնելու ազատության ոլորտում»,- հավելել է նա: