|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով ամենամյա Жара երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին:
«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է նա:
Զախարովան նաև անդրադարձել է մի խումբ ռուսաստանցի քաղաքագետների` վերջերս Ադրբեջան կատարած այցին, որի ժամանակ նրանք խոսել էին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին: Ըստ նրա` ժողովրդավարական հասարակություն ունեցող ցանկացած երկրում կան բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ, դա պետական դիրքորոշում չէ, սակայն նրանք ունեն դրա իրավունքը, իսկ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: