|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն գրում է.
«Պատմության մեջ ոչ մի ժողովրդի դեպքում երկրի անկումը միայն արտաքին թշնամիների ձեռքով չի իրականացվել։ Թշնամին միայն այն ժամանակ է հաջողություն ունենում, երբ մեր ներսում պատասխանատվության և քաղաքացիական արժանապատվության դատարկություն է ձևավորվում։ Արտաքին թշնամին գալիս է՝ փողով, սպառնալիքով և ճնշմամբ, բայց ներքին դավաճանությունը արմատներ է գցում ժպիտներով, լռությամբ և գաղտնի գործարքներով՝ այրելով երկիրը ներսից։
Այսօր, որքան էլ պետք է զգուշանալ արտաքին ագահությունից, այնքան էլ պետք է վախենալ ներքին անտարբերությունից։ Այդ անտարբերներն են նրանք, ովքեր լռում են, երբ ժողովրդի իրավունքը ոտնահարվում է, միայն նայում են, երբ արդարության ձայնը չի լսվում, և գլուխները ցած են գցում, երբ դավաճանությունը բացահայտ է։
Երկիրը չեն վաճառում միայն նրանք, ովքեր ստորագրելու իրավունք ունեն, այլ նաև նրանք, ովքեր գիտեն և լռում են։ Անտարբերների լռությունը ավելի բարձրաձայն և մահացու է, քան ամենաակնհայտ դավաճանությունը, քանի որ հենց այդ լռության ստվերում է, որ մթությունը տարածվում է, և ժողովրդի հույսը աստիճանաբար վերածվում է անշունչ բեկորների։
Ժամանակը երկրներին չի կործանում արտաքին թշնամիներով — այն կործանում է ժողովուրդներով, ովքեր նայում են, բայց չեն տեսնում, գիտեն, բայց չեն խոսում, և թույլ են տալիս, որ ապագան կորչի իրենց լռության մեջ»։