կարևոր
478 դիտում, 28 րոպե առաջ - 2026-11-16 16:22
Աշխարհ

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, դարձել են միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր. Մեդվեդև

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, դարձել են միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային հակամարտության նոր գլոբալ հարթակ, ինչն իրենց վրա ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ Հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում։

«Հակամարտության նոր գլոբալ հարթակ են դարձել ընտրական գործընթացները։ Մենք հենց նոր քննարկում էինք այս հարցը։ Դրա ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ոչ միայն Գլոբալ Հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, ինչը դեռևս որոշ ժամանակ առաջ զարմանալի կթվար։ Խոսքը Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների մասին է։ Վերջերս նաև Բրազիլիայի»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ «կուլիսային դերակատարները» պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի նստել ժողովուրդների կամքի հետ՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։

Մեդվեդևը, այսպիսով, ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության հարցը ներկայացրել է որպես միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր՝ այդ համատեքստում հիշատակելով նաև Հայաստանը։