կարևոր
1540 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-16 09:24
Հասարակություն

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը, սատկել է 4 ձի

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը, սատկել է 4 ձի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։ 

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի քան 17 ժամ է՝ ձիերի մարմիններն ընկած են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, մինչդեռ պետք է շատ արագ հայտնվեն տերերը, կան դրանք թաղեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։