կարևոր
841 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-16 09:37
Հասարակություն

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։