|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից նախապես իրականացված հրահանգավորման արդյունքում՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, կրկնակի զննության է ենթարկվել ազատազրկված անձանց մատակարարվող սնունդը։
Զննությամբ ջերմամեկուսիչ տարայում լցված ապուրի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 8 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։