կարևոր
631 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-16 21:57
Աշխարհ

Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Թրամփ

Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հարցում «փոքր-ինչ նահանջում է» և կարող էր շատ ավելի կոշտ լինել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին խոսել է նոյեմբերի 16-ին՝ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում։

«Նա փոքր-ինչ նահանջում է։ Անկեղծ ասած՝ կարող էր շատ ավելի կոշտ լինել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ անդրադառնալով Պուտինի դիրքորոշմանը։

Թրամփը նաև հաստատել է, որ Չինաստան այցի ընթացքում Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկելու է Ուկրաինայի հարցը։