|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի կառավարությունը երկուշաբթի օրվանից թույլատրել է որոշ վարչական շրջաններում վերաբացել մզկիթները. հայտնում է AFP գործակալությունը։
Մզկիթները կվերաբացվեն Իրանի 132 վարչական շրջաններում (երկրի 1/3-րդը), որոնք համարվում են «առավել անվտանգ»։
Երկրում սկսվել է կիրառվել գունային տարբերակման համակարգը՝ «սպիտակ», «դեղին» և «կարմիր»՝ տարբեր շրջանների համար, որպեսզի դասակարգեն շրջաններն ըստ վտանգավորության։
Հավատացյալները մզկիթ պետք է այցելեն դիմակներով և ձեռնոցներով և մնան միայն կես ժամ։
Իրանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 98,647 դեպք՝ 6,277 մահվան ելքով։