|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT India հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեծ ներուժի մասին շատ դրական բաներ են ասվում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի տեքստը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Բազմաթիվ ճիշտ խոսքեր են ասվում այն մասին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ, ժամանակակից, տեխնոլոգիական, էներգետիկ և այլ նախագծերի համար։ Բայց գործնականում ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է Լավրովը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը Ռուսաստանին տնտեսական առումով «պատժելու» համար սեփական քայլերն է նախաձեռնել:
Այնուամենայնիվ, Լավրովի խոսքով, Մոսկվան բարձր է գնահատում այն, որ ԱՄՆ նախագահը երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ: Լավրովը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումներն իր հետ, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: