կարևոր
3541 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-29 17:57
Աշխարհ

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում լարվածությունը կհաղթահարվի. Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում լարվածությունը կհաղթահարվի. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի», - մեջբերում է Լավրովի խոսքը ТАСС գործակալությունը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։

«Մենք պատրաստ ենք օգնել մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում», - եզրափակել է Լավրովը։