|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել։
Ըստ նրա՝ դեռ վաղ է գնահատել արդյունքները և «հեռուն գնացող եզրակացություններ» անել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների հիման վրա, հաղորդում է РБК-ն։
Նա նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ», բայց չարժե շատ առաջ ընկնել։
«Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, այդ հիմքի վրա որևէ խոր եզրահանգում անելը վաղաժամ է»,- հավելել է Լավրովը։