Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Թաիլանդում փրկարարները սկսել են Կխաո Լուանգ քարանձավում դեռևս մնացած 4 երեխաների և նրանց 25-ամյա մարզչի տարհանման աշխատանքները. ըստ ТАСС-ի` հայտնում է Khaosod թերթը:
«Եթե ամեն ինչ ծրագրվածով ընթանա, այսօր դուրս կբերվեն 4 երեխաները, բժիշկները, մարզիչը և ջրասուզակները»,- ասել է գործողության ղեկավարը` հավելելով, որ, չնայած ժամանակ առ ժամանակ տեղացող հորդ անձրևին, քարանձավում ջրի մակարդակն այնպիսին է, որ չի խանգարի տարհանմանը:
Հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը:
Հուլիսի 8-ին և 9-ին ջրասուզակներին հաջողվել էր չորսական երեխա դուրս բերվել քարանձավից: