|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թաիլանդի փրկարարները Կխաո Լուանգ քարանձավից դուրս են բերել վեցերորդ երեխային: Մոտ ժամանակներս նրան ուղղաթիռով հիվանդանոց կտեղափոխեն. ըստ ТАСС-ի` հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Քարանձավում դեռևս մնում է 6 մարդ` 5 երեխա և նրանց 25-ամյա մարզիչը:
Հիշեցնենք, որ երեկ արդեն 4 երեխայի հաջողվել էր փրկել, այսօր` ևս մեկին:
Հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը: