|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Նա նշեց, որ, ժամը 11:30-ի դրությամբ, որևէ լուրջ խախտման մասին ահազանգ չի ստացել, և իրենք արել են ամեն ինչ, որպեսզի հանրաքվեն առանց խախտումների անցնի:
Հարցին, թե հանրաքվեից հետո տնտեսության ի՞նչ զարգացումներ են սպասվում, և արդյո՞ք տնտեսության զարգացումը կախված է հանրաքվեի արդյունքներից, Աբրահամյանը պատասխանեց, որ իրենց համար առաջին խնդիրը հենց տնտեսության զարգացումն է: «Տնտեսությունը պետք է զարգացնենք բոլոր ուղղություններով՝ օգտագործելով այսօրվա իրավիճակը՝ Թուրքիա-Հայաստան։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում մենք լուրջ անելիք ունենք և արդեն մեր գործարարների, պատկան մարմինների հետ ծրագիր ենք մշակում, որպեսզի քայլեր ձեռնարկենք` հայկական ապրանքների` ռուսական շուկայում ավելացման համար»,- ասաց նա: