|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ռուսաստանի հզորության և ռուս մտավորականության մարդասիրական ավանդույթների հետ ոչ մի ընդհանրություն չունեցող այս գրեթե «աղերսագիրը» ոչ միայն անպատվաբեր է հենց տվյալ անձի, այլ նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանն ընկալելու հարցում խնդրահարույց է, քանի որ այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը»։