|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«ABC Media»-ն գրում է.
«Հիջաբը միայն մազերը չէ, որ ծածկում է։ Դրա շուրջ ծավալված վեճը երբեմն բացահայտում է այն քաղաքական հակասությունները, որոնք տարիներ շարունակ քողարկվել են դաշնակցային հարաբերությունների հետևում։ Այսօր այդ հակասություններն ի հայտ են եկել Անկարայի և Բաքվի միջև։
Հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ դժգոհությունը փողոցից հասավ պետական ապարատ։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հրապարակավ դատապարտել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը՝ հարցը ներկայացնելով հավատի և արդարության խնդիր։
«Հավատից ելնելով գլխաշոր կրող աշակերտուհիներին չի կարելի զրկել կրթության իրավունքից։ Իր հավատի պատճառով գլուխը ծածկող աշակերտուհուն դպրոցի դռների հետևում թողնելը որևէ խղճի կամ արդարության տակ չի տեղավորվում։ Գլխաշորը խոչընդոտ չէ, այլ հավատի պահանջ։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարական պարտադրանքի»,- ասել է Սարալը։
Այս հայտարարության պատասխանը չուշացավ։ Այն եկավ ոչ ավելի, ոչ պակաս Ալիևի կուսակցությունից։ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Անկարայի՛ հայտարարությունները որակեց «պոպուլիստական և անպատասխանատու»։ Կրոնական իրավունքի շուրջ վեճն արագ վերածվեց մեկ այլ՝ շատ ավելի զգայուն հարցի շուրջ հակադրության՝ ո՞վ իրավունք ունի գնահատելու, թե ինչպես պետք է գործի մյո՛ւս պետությունը։
«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի սահմանած «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը կազմում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հոգևոր և քաղաքական հիմքը։ Սակայն այս պատմական արտահայտության էությունը չպետք է աղավաղվի։ Խոսքը հենց մեկ ազգի և երկու անկախ պետություննե րի մասին է։ Այս սկզբունքը ոչ մի հիմք չի տալիս մի պետությանը միջամտել մյուսի ներքին գործերին կամ պարտադրել իր քաղաքական և գաղափարախոսական մոտեցումները»,- ասված է կուսակցության հայտարարությունում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։