կարևոր
4195 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 13:31
Տարածաշրջան

Հայաստանն իր եղբայրության ձեռքը մեկնեց մեր ժողովրդին այս դժվար օրերին. Չավուշօղլու

Հայաստանն իր եղբայրության ձեռքը մեկնեց մեր ժողովրդին այս դժվար օրերին. Չավուշօղլու

Անկարայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս անցկացրել:

«Հայաստանը մեր դժվար օրերին մեր ժողովրդին իր եղբայրության ձեռքը մեկնեց: Հայաստանը 28 հոգանոց փրկարարների խումբ ուղարկեց: Փետրվարի 8-ից այս կողմ Ադըյամանում փոքր աղջիկ և մեկ երիտասարդ փրկեցին: Ջանասիրաբար աշխատում էին, դա անելիս տեսանք, թե ինչքան ուրախ են: Մյուս կողմից Հայաստանը 100 տոննա օգնություն է ուղարկել», - ասել է թուրք նախարարը:

«Այս դժվարին պահերին Թուրքիայում գտնվելով` ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել խաղաղություն կառուցելու հարցում մեր վճռականությունը...Խորհրդանշանական պատմական մի դեպք տեղի ունեցավ, շաբաթ օրը 30 տարի փակված սահմանը մարդասիրական օգնության համար բացվեց», - իր հերթին հայտարարել է Միրզոյանը: