|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ելույթի ընթացքում քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով օրեր առաջ հայտարարել էր, թե «քրդական հարց չկա». տեղեկացնում է Haberturk-ը:
Դեմիրթաշը, մեջբերելով Էրդողանի խոսքը, թե՝ «քրդերն էլ ի՞նչ են ուզում», խոսքն ուղղել է նրան. «Մենք քեզնից ոչինչ չենք ուզում: Աստված մեզ և մեր ժողովրդին քեզ նմանների ձեռքը չգցի, բավական է: Այնպես է ասում՝ «էլ ի՞նչ տանք», ասես ինքը սուլթան է, շահ, մեզ էլ բարեգործություն է անում: Դու ո՞վ ես, որ մեզ ինչ-որ բան տաս: Մենք քեզնից ինչ-որ բան ակնկալե՞լ ենք: Մեր մայրենի լեզուն ծնված օրվանից մեզ տրված իրավունք է: Ոչինչ չի մնացել, որ մենք այս երկրի նախագահից պահանջենք: Քո «քրդական հարցը» կարող է ավարտված լինել, քանի որ քո «քուրդ» հասկացությունը Մեհմեդ Մեքիներն է»:
Նշենք, որ Մեհմեդ Մեթիները քրդական ծագում ունեցող քաղաքական գործիչ է, ով նախկինում եղել է Էրդողանի խորհրդականը: