կարևոր
292 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 20:10
Աշխարհ

ՌԴ-ի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ՌԴ-ի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման բացմանը։

«Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերը զարգանում են բավականին հաջող և դինամիկ։ Դրանց հիմքում ընկած են հավասարության, փոխադարձ հարգանքի, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքները։

Մեր հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։