կարևոր
637 դիտում, 46 րոպե առաջ - 2026-10-21 16:48
Աշխարհ

Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումն ավարտվել է. այն տևել է մոտ 3 ժամ

Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումն ավարտվել է. այն տևել է մոտ 3 ժամ

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորմանը, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությանը և իրանական խնդրին վերաբերող հարցեր: