|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիրտուալ քննարկումն ավարտվել է մոտ երկու ժամ անց: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:
Սպասվում է, որ Սպիտակ տունը և Կրեմլը կհրապարակեն հանդիպման արձանագրությունը, քանի որ զրույցը փակ է ընթացել:
Գերտերությունների ղեկավարների զրույցը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 18:08-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը պլանավորված էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման, ռազմավարական կայունության, երկկողմ հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Աֆղանստանի իրադրության թեմաները:
Հեռուստակամուրջը կազմակերպվել է երկու երկրների ղեկավարության շփման համար նախատեսված տեսակամուրջի պաշտպանված գծի միջոցով, այն առաջին անգամ է օգտագործվել։ Պուտինը կապ է հաստատել ԱՄՆ նախագահի հետ Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից։
Ինչպես հայտնում է The Guardian գործակալությունը, այս հանդիպումից անմիջապես հետո Բայդենը կխոսի նաև եվրոպական դաշնակից պետությունների ղեկավարների հետ՝ ներկաայցնելու Պուտինի հետ հանդիպման մանրամասները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ Պուտինի հետ իր զրույցի մասին թարմացումներ տրամադրելու համար:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես կմիանա Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին իր ամենօրյա ճեպազրույցում՝ Բայդենի և Պուտինի զրույցի մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար: