|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև Կրեմլում կայացած ռուս-սիրիական բանակցությունները տևել են երկուսուկես ժամից ավելի։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ի թղթակիցը։
Սիրիայի առաջնորդը Մոսկվա է ժամանել աշխատանքային այցով։
Պուտինը և ալ-Շարաան սկզբում ունեցել են մասնավոր հանդիպում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները միշտ եղել են բացառապես բարեկամական։
Կրեմլում ռուս-սիրիական բանակցությունները շարունակվել են աշխատանքային նախաճաշով, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները։