|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել են բանակցությունները Ռուսաստանի առաջնորդի Սոչիի նստավայրում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Բանակցությունները տևել են 5 ժամ 15 րոպե:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են երկկողմ կապերի հետագա զարգացումը և գործընկերությունը պետությունների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Նշենք, որ այս չնախատեսված հանդիպումը տեղի է ունեցել Բելառուսի կողմից ապօրինաբար իջեցված Ryanair ինքնաթիռի միջադեպի ֆոնին` ընդդիմադիր լրագրող ձերբակալելու նպատակով։ Դրանից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ը քննադատել էե Բելառուսին՝ թույլ չտալով բելառուսական ինքնաթիռներին թռչել իրենց օդային տարածքներով և սպառնալով պատժամիջոցներով։