|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ։ Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սկզբում պետք է առանձնազրույց լիներ, բայց հիմա ստացվում է` մասնակցելու են նաև օգնականները», - ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով` ռուսական կողմն ակնկալում է, որ Ալյասկայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդիպելու են օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):