կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 13:23
Աշխարհ

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպումը։ Նրանք հանդիպման ընթացքում անդրադարձել են Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց վերջին զրույցի ընթացքում շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։

Նախագահը նաև ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնմամբ։

Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ իրեն հետաքրքրում են ճգնաժամի վերաբերյալ գնահատականները։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել իրանական ճգնաժամի կարգավորմանը։

Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին «դիզելային վառելիքի գործարքի» վերաբերյալ որոշման համար։