|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկա շաբաթներին կայցելեն Ռուսաստան, «Առաջին ալիք»-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք սպասում ենք, որ Ուիթքոֆը և Քուշները կայցելեն այստեղ առաջիկա շաբաթներին», - ասել է նա։
Նրա խոսքով, ամերիկյան կողմի հետ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ «Շփումները շարունակվում են, լուծվում են բազմաթիվ գործնական հարցեր։ Եվ երկու երկրների վարչակազմերի միջև այս շփումները կշարունակվեն», - վստահեցրել է Ուշակովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Ուիթքոֆը մտադիր է շատ մոտ ապագայում այցելել Ռուսաստան։ Հետագայում Ուշակովը հաստատել է դա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին, սակայն չի կարողացել նշել ամերիկացիների այցի ճշգրիտ ամսաթիվը։