|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպել «առաջիկա շաբաթներին». ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կնախընտրեինք կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Սա, իր հերթին, պահանջում է կապի բաց գծեր, որպեսզի մենք հստակ խոսենք մեր տեսակետների, քաղաքականության, Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մեր առարկությունների մասին: Դա կարևոր է սխալ հաշվարկներից խուսափելու համար: Դա այն է, ինչ դուք տեսաք երեկ, երբ նախագահ Բայդենը վերցրեց հեռախոսը և զանգահարեց նախագահ Պուտինին՝ առաջարկելով հանդիպել առաջիկա շաբաթներին»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է Բլինքենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: