|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։
Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ:
«Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:
2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի երեկվա որոշմամբ Հայաստան ուղարկվող առաքելությունը տեղում կաշխատի երկու տարի:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ կներկայացնի Եվրամիությանը: Ըստ հարցման պատասխանի՝ առաքելությունն ամբողջությամբ կսկսի գործել առաջիկա շաբաթներին։