|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։
Միությունից հայտնել են, որ առաջիկայում նախատեսել էին կազմակերպել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն՝ «Բառ, կադր, գույն» խորագրով։
Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, գրքեր և պիեսներ։
Տարբեր տարիների աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։
Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993 թվականից մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավարն էր։
Նա նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և եղել Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահը։
2011 թվականին Դավիթ Մուրադյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։