կարևոր
706 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-21 17:29
Հասարակություն

Սահմանախախտ ադրբեջանցին եղել է հարբած. ադրբեջանական ԶԼՄ

Սահմանախախտ ադրբեջանցին եղել է հարբած. ադրբեջանական ԶԼՄ

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։

Ադրբեջանական Oxu. Az կայքը հայտնում է, որ սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։

«Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին»,–գրում է կայքը։

Շեշտվում է, որ սահմանն անցած տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նախկինում բուժում է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։