կարևոր
346 դիտում, 48 րոպե առաջ - 2026-10-21 19:10
Հասարակություն

Մարտունիի ընտրապայքարում ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը գյուղերն ու քաղաքային համայնքը զարգացնելու բացառիկ ծրագիր է առաջարկում

Մարտունիի ընտրապայքարում ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը գյուղերն ու քաղաքային համայնքը զարգացնելու բացառիկ ծրագիր է առաջարկում

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Հակոբ Վարդանյանը, ով ՏԻՄ ոլորտում ունի տարիների աշխատանքային փորձ և ներկայում գործող ավագանու անդամ է։ ՀՅԴ ավագանու ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք, որոնց միավորում է՝ Մարտունի համայնքը զարգացնելու, համերկրացիներին ծառայելու նույն նպատակը։