կարևոր
400 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-17 20:52
Աշխարհ

Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ ԱԹՍ-ների հարվածներից հետո

Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ ԱԹՍ-ների հարվածներից հետո

Հունգարիան նոյեմբերի 17-ին և 18-ին ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջարը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Մուկաչևոյի երկաթուղային կայարանից 300 մետր հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ զոհեր չկան։

Հունգարիայի արտգործնախարարը նույնպես հայտնել է Մուկաչևոյի և Ուժգորոդի շրջաններին հասցված հարվածների մասին՝ նախազգուշացնելով Անդրկարպատյան մարզում նոր հարձակումների հնարավորության մասին։

Ավելի վաղ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախներ չունի։