|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կարգավորել Մոսկվա-Երևան երկաթուղային հաղորդակցությունը.հայտնում է РИА Новости-ն:
«Ես կցանկանայի հասցնել նստել Երևան-Մոսկվա գնացքը, որը կանցներ Թբիլիսիով և 20 ժամում տեղ կհասներ»,- ասել է Ժիրինովսկին «Հիշում եմ և պահանջում» հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:
Ըստ նրա` ակցիային եկածներից ոմանք սկսեցին վանկարկել`«Եկեք մետրո կառուցենք»:
«Մետրո, այո, եկեք: Երևան-Մոսկվա մետրո: Մեր գիտնականները կօգնեն դա անել… Ռուսները և հայերը միշտ միասին են»,- ասել է Ժիրինովսկին: