|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Առաջին գնացքը մեկնելու է հունիսի 15-ին՝ Երևանից Բաթում: Այդ մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
«Ես ուզում եմ ասել, որ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնված է Հայաստանի և Վրաստանի միջև: Հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կմեկնի Բաթում՝ Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից հարևան պետությունից զբոսաշրջիկները կգան Վրաստան՝ մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաքը, այլ զբոսաշրջային ուղղություններ»,- ասել է Տուրնավան: